Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող տեղահանվածների ևս մեկ շարասյուն՝ գրում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, մոտ 50,000 քաղաքացի է վերադարձել իրենց բնակավայրեր: Նշվում է, որ նախօրեին Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 189 տեղահանված: