Հինգշաբթի օրն Իրանի Խուզեստան նահանգում շահագործման կհանձնվի Պարսից ծոցի Բիդ Բոլանդ գազի նավթավերամշակման գործարանը, որը տարածաշրջանում ամենամեծ գազի վերամշակման գործարանն է: Այդ մասին հայտնել է
parstoday.com կայքը: Ըստ աղբյուրի՝ գործարանը կառուցել են իրանցի մասնագետները՝ պատժամիջոցների պայմաններում:
Բիդ Բոլանդ գործարանում, որն Իրանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, հավաքվելու են նավթագազերը և վերամշակվելու՝ վերածելով նավթաքիմիական համալիրների հումքի: Բիդ Բոլանդ գործարանը, որը Արևմտյան Ասիայի խոշորագույն գազի վերամշակման գործարաններից մեկն է, 2020 թվականին ընտրվել է որպես աշխարհի երրորդ խոշորագույն նախագիծ և պահպանում է երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ առանց վթարների աշխատանքի ռեկորդը: