Վարչապետի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Էդուարդ Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Առողջապահության նախարար: