ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանի առաջարկությամբ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները։ Քննարկվել են այդ խնդիրների վերացման ու շտկմանն ուղղված տարբերակներ։
Արցախի բնակավայրերի փոխադարձ կապերի ամրապնդումը կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների շրջանակում։
Մանկապատանեական մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների ակտիվ գործունեությունը գյուղական և քաղաքային բնակավայրերում։
Նախատեսվել է վերանայել համայնքային մշակութային տների գործունեության ձևաչափը։
Քաղաքային և գյուղական համայնքներում երիտասարդների համար ստեղծել մշակութային ժամանցի կենտրոններ։