Քաղաքական շաբաթը մեկնարկեց մոսկովյան եռակողմ հանդիպմամբ: Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների քննարկման առանցքում տնտեսական հարցեր էին, մասնավորապես՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերջին՝ 9-րդ կետի իրագործումը: Ըստ պայմանավորվածության նախատեսվում է բացել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։
Ապաշրջափակումը տնտեսական դրական տեղաշարժ ենթադրող գործընթաց է: Հայաստանի դեպքում, սակայն, ապաշրջափակումը նաև անվտանգային ռիսկեր է պարունակում: Հարցն ավելի անհանգստացնող է դառնում, երբ սեփական ժողովրդի համար արտադրվող ադրբեջանական քարոզչական թեզերը ինֆորմացիոն միջանցքով հասնում են նաև Հայաստան:
Բանալի բառն այստեղ միջանցքն է: Ըստ դիտավորյալ շրջանառվող կեղծ լուրերի, Հայաստանը պատրաստվում է Սյունիքում միջանցք հատկացնել Ադրբեջանին: Թե՛ նոյմեբերի 10-ի, թե՛ հունվարի 11-ի հայտարարություններում այդպիսի միջանցքի մասին խոսք չկա: Պայմանավորվածությունը վերաբերում է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապի հաստատմանն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, իսկ միջացքը բոլորովին այլ իրավական և տնտեսական հետևանքներ է ենթադրում:
Հայաստանը երկաթուղով Ռուսաստանին ու Իրանին կապելու հնարավոր տարբերակների, տնտեսական օգուտների և անվտանգային ռիսկերի մասին Արթուր Խաչատրյանի ռեպորտաժը: