Հունվարի 17-ին «Շերեմետև»-ի օդանավակայանում ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսեյ Նավալնիին, երբ վերջինս իր տիկնոջ՝ Յուլիայի և իր մամլո խոսնակ Կիրա Յարեշի հետ Գերմանիայից ժամանել է Մոսկվա:
Գերմանիայում Նավալնին բուժվում էր թունավորումից՝ հիվանդանոցում:
Նա հետախուզման մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 29-ից՝ պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Մինչև դատարանի որոշումը նա կալանքի տակ կմնա: