Հունվարյան այս շաբաթվա բոլոր օրերը կարմիրով են ներկված Բաքվից տեղահանված հայերի համար: 1918-20 թվականների հայկական ջարդերը վերջակետը չէին: 88-ին դեռ Սումգայիթն էր լինելու, 1990-ին էլ Բաքվի ջարդերը: 88-90-ին, ընդամենը 2 տարում 250 հազարանոց հայ համայնքի գերակշիռ մասը հեռացավ Բաքվից ու ադրբեջանական բնակավայրերից: Քաղաքում մնացած 30 հազար հայերը պետք է տեսնեին Բաքվի կոտորածները՝ տեղի իշխանության բացարձակ թողտվությամբ:
Բաքվի ջարդերը դատարապվեցին միջազգային հանրության կողմից, դրան, սակայն, չհաջորդեց ոչ կազմակերպիչների պատիժ, ոչ տուժածների փոխհատուցում: Իսկ ինչպես հայտնի է անպատժելիությունը նոր հանցագործությունների մեկնարկային կետն է:
Ջարդերից փրկվածների պատմություններն ու միջազգային հանրության պատմություն դարձած հայտարարությունները՝ Լիլիթ Հարությունյանի անդրադարձը: