«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը և կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստները ինքնամեկուսացված են, սակայն նրանց ինքնազգացողությունը լավ է: Ակումբի մյուս ֆուտբոլիստները շարունակելու են բժշկական հետազոտությունները:
Հիշեցնենք, որ «Միլանը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի առաջին հորիզոնականը: