Հանրապետության տարածքում հունվարի 17-ին, 21-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով:
Քամին հարավային է՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Երևանում հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։
Մանրամասները՝ տեսանյութում: