«Նոայի» նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը ֆուտբոլային իր կարիերան կշարունակի ՖԱԼ-ում հանդես եկող «Տոմ» ակումբում. Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Սիմոնյանի վերջին ակումբը «Նոան» էր, որտեղ նա հանդես էր եկել այս մրցաշրջանի առաջին հատվածում՝ մասնակցելով 10 խաղի, դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: