Ժամանակին Հայատանից հեռացած մեր հայրենակիցների որոշ մասը պատերազմի օրերին վերադարձավ հայրենիքի պաշտպանությանը մասնակից լինելու համար: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մի մասն էլ իր առաքելությունը թիկունքում գտավ՝ գիտելիքը Հայաստանի պետական համակարգում կիրառելու վճռականությամբ:
Սփյուռքահայերին հայրենիք կանչող «Ի գործ» ծրագրին դիմած 800-ից ավելի մասնագետներից հինգ տասնյակն արդեն գործ ունի: Նրանցից երեքին հանդիպել է Նարե Ոսկանյանը: