Պատերազմով պայմանավորված՝ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղի համայնքապետարանը:
«Համայնքի այն բնակիչները, ովքեր արոտավայրերի պայմանագրեր ունեն կնքած Սյունիքի մարզի այլ համայնքների հետ կամ ցանկանում են կնքել, ապա դիմեն տվյալ համայնքին։ Այլ հարցերի դեպքում ճշտել Տեղի համայնքապետարանի հետ»,- գրված է հայտարարությունում։