ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը:
Այն բաղկացած է հետևյալ խորագրերով 5 հաղորդումներից՝ «19-րդ դարի ալեքպոլյան աշուղական դպրոց», «Շիրակյան ժողովրդական երգեր», «Ազգայինը դասականում և դասականն ազգայինում», «Անդրկովկասյան մշակութային կենտրոնների նշանավոր հայ երաժիշտները», «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը»:
Ծրագրի նպատակն է հանրահռչակել շիրակյան ժողովրդական ստեղծագործություններն ու աշուղական երգերը, պահպանել, սերունդներին փոխանցել և հանրայնացնել ազգային երաժշտարվեստը, նորովի ներկայացնել սիրված ստեղծագործությունները, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում սեր ու հետաքրքրություն արթնացնել առ ազգային երաժշտությունը և ազգային նվագարանները:
Նախագծի բովանդակային մասի խորհրդատուն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը: