Այսօր առավոտյան Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են ծովափնյա շրջաններում, այդ թվում՝ Բանդար Կոնգ նավահանգստում և Պարսից ծոցի Քեշմ կղզում:
Երկրաշարժը տեղի է ունեցել 19 կմ խորությամբ: Բնական աղետի հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան: Թեթև վնաս է հասցվել գյուղական բնակավայրերի տներին: Աղետի գոտում աշխատում է Իրանի Կարմիր մահիկի խումբը: