Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում այսօր տեղի է ունեցել 5.0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում: Նախօրեին կղզում գրանցվել էր հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը եղել է 6.2 մագնիտուդ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 45 մարդ, վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիներ: Կան բազմաթիվ ավերածություններ:
Այսօրվա հետցնցման հետևանքով ավերածություններ ու փլուզումներ չեն գրանցվել, նոր տուժածներ չկան:
Երկրաշարժի պատճառով աղետի գոտուց տարհանվել է 15 հազար բնակիչ, որոնք տեղավորվել են առավել անվտանգ շրջանների ժամանակավոր կացարաններում: