Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ժամկետային զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի հետ:
Հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իրենց ընդառաջել է, լսել իրենց բարձրացրած խնդիրները:
«Եկանք համաձայնության վարչապետի հետ՝ ևս մեկ անգամ հանդիպելու մոտ ժամանակներս»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել:
«Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրներից»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ տևական ժամանակ է՝ ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ և պահանջում, որ իրենց որդիները վերադառնան Հայաստան: