Ասկերանի շրջանի վարչակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 18:00-ից, շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ:
«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ:
Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար»,- հայտնում են վարչակազմից: