Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողները սկսել են խաղաղապահների պատվաստումները Լաչինի միջանցքում և Արցախի շփման գծի դիտակետերում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մեկ օրվա ընթացքում բժիշկների բրիգադները պատվաստել են մոտ 100 զինծառայողի` Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում:
Ընդհանուր առմամբ, Արցախ է բերվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին: Այս չափաբաժինը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար: Պատվաստանյութը բերվել է հատուկ ջերմային տարաներով, որոնք ապահովել են պատվաստանյութի պահպանումը տեղափոխման ընթացքում:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով: Հունվարի 14-31-ն ամբողջ անձնակազմը կստանա պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ փետրվարի 1-28-ը՝ երկրորդը: