Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, անդրադառնալով ԱՄՆ-ի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերին, գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Վնասը, որը Դոնալդ Թրամփի ռեժիմը հասցրել է մարդկությանը, բավարար չէ այդ վարչակազմի ծայրահեղականների համար: Առանց նրանց մոլորակն ավելի լավը կլիներ»,- գրել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
Իրանցի դիվանագետը գրել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հակաիրանական ռազմատենչ ստերը վկայում են, որ այդ ռեժիմն անտեսում է խաղաղությունը»: