Իրանում զորավարժությունների շրջանակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակել, որոնք թիրախավորել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածի նշանակետերը: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Իրանի զորավարժությունների վերջին փուլում այսօր առավոտյան արձակված տարբեր դասի հեռահար հրթիռները թիրախավորել են 1800 կմ հեռավորության վրա գտնվող ենթադրյալ թշնամու ռազմանավերը:
Իրանում ամեն տարի անցկացնում են զորավարժություններ, որին ներգրավվում են հրթիռներ ու ԱԹՍ-ներ:
Հրթիռների և կամիկաձե ԱԹՍ-ների փորձարկման տեսանյութերը՝ այստեղ: