Ռուսաստանի 85 շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 24092 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝ այս երկրում վարակվածների թիվը կազմում է 3 մլն 544623: Այս մասին տեղեկացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 590 հիվանդ, որոնցից 79-ը՝ Մոսկվայում: Ամբողջ երկրում մահացության ընդհանուր թիվը կազմում է 65085 պացիենտ: