ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երկրի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորիա Նուլանդին, որը զբաղվում էր հետխորհրդային պետությունների քաղաքական հարցերով: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը:
Վիկտորիա Նուլանդը նախկինում եղել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:
Ջո Բայդենը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրել է Ուենդի Շերմանի թեկնածությունը: Շերմանն Օբամայի օրոք մասնակցել է ԱՄՆ-ի ու Իրանի միջև միջուկային գործարքի հարցով խորհրդակցություններին: