Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի հետ։
Պոբուլիչը ծնվել է 1994 թվականի մայիսի 10-ին: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է ՕՖԿ Բելգրադ ակումբում, որից հետո տեղափոխվել է «Տիմոկ Զայեչար»։
Որոշ ժամանակ հանդես է եկել նաև սերբական «Սինդելիչ», «Բրոդարաչ» և «Օդզաչի» ակումբներում։ 2019/20 մրցաշրջանում էլ «Ռադնիչկի Պիրոտ» ակումբում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
2020/21 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Սերբիայի առաջին լիգայի «Գրաֆիչար» ակումբում՝ 12 խաղում դառնալով երկու գոլի հեղինակ:
«Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ: Գիտեմ, որ հայկական ֆուտբոլն առաջադիմում է, և «Արաարտը» լավ է հանդես գալիս: Այստեղ կան լավ ֆուտբոլիստներ ու լավ մարզչական շտաբ: Թիմի սերբ ֆուտբոլիստներն ինձ շատ լավ բաներ են պատմել ակումբի մասին, և լավ ակնկալիքներով եմ միանում թիմին»,- ասել է Դիմիտրիյե Պոբուլիչը: