Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում է անցկացրել Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ տեղեկացնում է Կրեմլի կայքը:
Հանդիպման մասնակիցներին նախագահը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին: Քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցեր: