Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունվարի 8-12-ը Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հայտնելով, որ Նոր Նորք համայնքում հունվարի 11-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Նշվում է, որ փոշով աղտոտված է հիմնականում Կենտրոն համայնքը, սակայն հունվարի 12-13-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են նաև Նոր Նորք համայնքում: