Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր, որոնք գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով։