Արցախի պետական համալսարանից տեղեկանում ենք՝ համալսարանի շրջանավարտները Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու հնարավորություն ունեն:
«ԱրՊՀ հարգելի՛ շրջանավարտներ,
Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը:
Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
-
Երաշխավորագիր եկեղեցուց (ցանկալի է՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից)
-
Մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված)
-
Լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ)
-
Բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրված՝ կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021 թ. օգոստոսի 1-ը)
-
Բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն)
-
Անձնագիր (կամ նույնականացման քարտ)
Ցանկացողները կարող են դիմել մինչև ս.թ. հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին»,- ասված է համալսարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: