Գերմանիայի Սաքսոնիա դաշնային նահանգը պատրաստվում է «ազատազրկման» վայր ստեղծել այն անձանց համար, ովքեր բազմիցս խախտում են կորոնավիրուսային կարանտինը՝ տեղեկացնում է Bild-ը:
Այդ նպատակների համար նախատեսվում է վերազինել Դրեզդենում փախստականների ընդունման կենտրոնը, որը կառուցվել է 2017 թվականին: Նոր հաստատության պայմանների ու ծախսերի մասին տեղեկություններ առայժմ չկան: Այնուամենայնիվ, տարածքը պարսպապատված է, և այն կհսկի ոստիկանությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ 2020-ի գարնանը Սաքսոնիայի առողջապահության նախարարն առաջարկել էր կարանտինը խախտողներին ուղարկել հոգեբուժարաններ: Այս ծրագրերը, ինչպես նաև իրավախախտներին հյուրանոցներում կամ հիվանդանոցներում տեղակայելու գաղափարը, մերժվել են: