2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:
Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:
Հայաստանը ներկայացնող 21 մասնակցից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:
Ոսկե մեդալների են արժանացել.
«Քվանտ» վարժարան՝
Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա
Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա
Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝
Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա
Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Արծաթե մեդալների են արժանացել.
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝
Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա
Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա
Բրոնզե մեդալների են արժանացել.
«Քվանտ» վարժարան՝
Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա
Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա
Նշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: