Հունվարի 15-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020 թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։
Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։
Զեկուցվել է 2020 թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել են 2021 թ. ուսումնական տարվա խնդիրները։
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։