Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Նախօրեին, հատուկ ջերմային տարաներում, «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին առաքվել է հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլում հունվարի 14-ից 31-ը կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, փետրվարի 1-ից 21-ը նրանք կստանան երկրորդ չափաբաժինը:
Նշվում է, որ առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները: Պատվաստումից հետո այն ստացողը շուրջ 30 րոպե գտնվում է հսկողության տակ՝ ալերգիկ ռեակցիաները վերահսկելու նպատակով: