Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նախարարները փոխանակվել են նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ մտքերով, քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաների։