Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է Բիլբաոյի «Ատլետիկին»:
18-րդ րոպեին Ռաուլ Գարսիան բացել է հաշիվը: Մինչև ընդմիջում իսպանացին երկրորդ անգամ է գրավել «արքայական» թիմի դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 17 րոպե առաջ Բենզեման կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն խաղը փրկել Զիդանի թիմին չի հաջողվել:
«Ատլետիկը» նվաճել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում հանդես գալու իրավունք, որտեղ գլխավոր մրցանակի համար կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: