Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որպես Թրամփի անձնական փաստաբան, կարևոր դեր է ունեցել երկու նախագծերում, որոնք հանգեցրին նախագահի հրաժարականի պահանջին: Դրանցից մեկն ամերիկյան ընտրություններում Բայդենի դեմ պայքարում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ներգրավելու փորձն էր, մյուսը՝ ստիպել վերանայել ընտրությունների արդյունքները, ինչին հետևեց հանրահավաքն ու ամբոխի ներխուժումը Կապիտոլիում՝ հաղորդում է bbc-ն:
Եթե ժամանակի մեծ մասը Ջուլիանին աշխատում էր հասարակական հիմունքներով, նոյեմբերին իր ծառայությունների համար նա պահանջել է օրական 20 000 դոլար՝ հայտնում են New York Times-ը և Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները: Ջուլիանին դա հերքում է: Երկու թերթն էլ գրում են, որ Թրամփը մերժել է առաջարկը, և այժմ հրաժարվում է իր փաստաբանին հոնորար վճարել: Նախագահը նաև պահանջել է, որ օգնականները հաստատման ներկայացնեն այն ծախսերի ցուցակը, որոնց համար Ջուլիանին փոխհատուցում է պահանջում: