Պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հայտարարություններն է անում:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը մշտապես երկարատև պատերազմները դադարեցնելու կողմնակից է եղել, շեշտել՝ իր նախագահության տարիներին Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում Վաշինգտոնի ռազմական ներկայությունը նվազագույնի է հասցվել:
Թրամփը նաև հայտնել է, որ իր օրոք ավելի քան երկուսուկես տրիլիոն դոլար է ծախսվել զինված ուժերն արդիականացնելու համար: