Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Երևանի «Արարատի» և դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև։
Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ստեֆանովիչին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։