ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ռազմագերիների խնդրին: Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել գերիների վերադարձի հարցը:
«Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրավական ատյանները հեռու պահել այդ հարցից, և, հակառակը, իրավական ատյաններից հեռու պահել ռազմագերիների վերադարձի հարցը: Մենք չպետք է դա թույլ տանք, այն քաղաքական հարց չէ, թեև փորձում են շահարկել եռակողմ հայտարարությունը:
Սա մարդու իրավունքի հարց է, և վերջ: Սա միջազգային իրավունքի պահանջ է: Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի»,- հայտարարել է նա: