72 տարեկանում կորոնավիրուսից մահացել Է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Այս մասին հայտնում է РБК-ն:
Բորիս Գրաչևսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: 2002 թվականից «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավարն էր: Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ էր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր: