Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում, թե, իբր, ժամեր առաջ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի Կոմիտասի մասնաճյուղում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցի գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։
«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։