Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախի իրենց տներ վերադարձած տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 197 մարդ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49 461 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 2 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, գտնվել և ոչնչացվել է 2 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 529 հա տարածք, 200.3 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 406 պայթյունավտանգ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:
Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու աշխատանքի սկզբից թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին: