Ռուսական Охотник-Б հարվածային ԱԹՍ-ն առաջին անգամ ռումբ է նետել այս տեսակի փորձարկման պատմության մեջ: Փորձարկումը վկայում է այն մասին, որ այս տեսակի ԱԹՍ-ի նախագծումն իրականացվում է արագ տեմպերով: Այս մասին տեղեկացնում է Forbes հանդեսը:
ՌԴ-ի հարավային «Աշուլուկ» զինավարժարանում տուրբոռեակտիվ շարժիչով և 14 մետր երկարությամբ Охотник-Б ԱԹՍ-ն փորձարկման ժամանակ նետել է 500 կգ-անոց ռումբ:
Հայտնի չէ, թե փորձարկողներն ինչպես են կառավարել ռուսական ԱԹՍ-ն ռումբի նետման ժամանակ: Ամենայն հավանականությամբ՝ Охотник-Б հարվածային ԱԹՍ-ի կառավարումն իրականացվել է հեռակառավարմամբ՝ ռադիոյի միջոցով:
Վերջնարդյունքում՝ ԱԹՍ-ն կունենա արհեստական բանականություն՝ անօդաչու թռչող սարքին ապահովելով առավելագույն ինքնավարությամբ: Охотник-Б անօդաչու թռչող սարքը պետք է ունենա ցամաքային ստացիոնար և շարժական թիրախներն ինքնավար ոչնչացնելու կարողություն՝ նախապես հայտնի կոորդինատներով: