ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը՝ նշելով դրական և բացասական կողմերը:
«Եռակողմ հանդիպման դրական կողմը՝ Պուտինը տրամադրված է աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցով: Մտահոգիչ կողմը՝ Ալիևն այնպես է իրեն պահում, կարծես հակամարտությունը կարգավորված է, սակայն՝ դա այդպես չէ: Առանցքային խնդիրները լուծված չեն: Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում երկարատև խաղաղության ու զարգացման նպատակով հիմք ստեղծելու համար»,- գրել է Քերի Քավանոն: