ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային հանդիպում է ունենում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:
Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: