Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2021-2022 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) երկու կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝
-
տնտեսագիտություն և կառավարում.
-
կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում.
-
պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
-
իրավունք.
-
սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
-
քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ.
-
շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն.
-
անվտանգության և կիբեռանվտանգության խնդիրներ.
-
հակաճգնաժամային կառավարում.
-
զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
-
բարձրագույն կրթություն.
-
մինչև 40 տարեկան.
-
մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի.
-
առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:
Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:
Կրթաթոշակի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից և կցված նյութերից: