Հունվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 5 հա, 1500 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, Սարատովկա գյուղում՝ 60 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 300 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 66 հա։