Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 12-ից հավաք է անցկացնում Աբովյանում, իսկ կանանց թիմը մարզվում է «Օլիմպավանում»: Թիմերում ընդգրկված են գրեթե 40 մարզիկ-մարզուհիներ:
Ծանրորդները պատրաստվում են փետրվարի 1-7-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, որին կհաջոոդեն հավաքներ և մարզումներ: Դրանց արդյունքում կորոշվի հավաքականի կազմը՝ Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին ծանրորդներ: