Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի ռեժիմով բաշխել են մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:
«Արմենպրեսի» փոխանցմամբ` մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:
«Չեն դիմել միայն Արարատի մարզից և Վայոց ձորից, և մենք նոր մրցույթ ենք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին, իսկ մյուս մարզերի վերաբերյալ որոշումը կկայացվի երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 18-ից հետո»,- ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները բաշխվել են հետևյալ կերպ.
Արագածոտնի մարզ - «Պրոգրես մեդիա» - 619, «Դելտա TV»- 674
Արմավիրի մարզ - «ԱԼՏ հեռուստախմբագրություն» ՍՊԸ - 292, «Արամեա ՍՊԸ» - 435
Գեղարքունիքի մարզ - «Գեղամա մեդիահոլդինգ» - 622
Լոռու մարզ - «Ֆորտունա» ՍՊԸ- 673, «Անկյուն+3» ՍՊԸ- 482, «Լոռի TV» ՍՊԸ- 529
Կոտայքի մարզ - «Կոտայք TV» ՍՊԸ- 498
Շիրակի մարզ- «Շանթ թիմ» ՍՊԸ- 492, «Ցայգ» ՍՊԸ - 559
Սյունիքի մարզ - «Զանգեզուր հեռուստաընկերություն» ՍՊԸ - 573
Տավուշի մարզ - «Տավուշ մեդիա» ՍՊԸ - 502: