Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ բնակիչներին իրազեկելու նպատակով թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները:
«Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել: Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր»,- տեղեկացրել է Կարապետյանը:
Հիշեցնենք՝ թափոնամանները Երևանում դեռ նոր են տեղադրվել, ծրագիրը պիլոտային է։