Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը Եվրահանձնաժողովին գրավոր հարց է ուղղել ադրբեջանական զինված ուժերի՝ Շուշիի հայկական եկեղեցու վրա իրականացրած հարձակումների մասին՝ փոխանցում է horizonweekly.ca կայքը:
Լուկաս Ֆուրլասը քննադատել է Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել քաղաքացիների և կրոնական նշանակության օբյեկտների պաշտպանության համար:
Եվրախորհրդարանական Լուկաս Ֆուրլասն ընդգծել է, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հավաստմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը 2020-ի հոկտեմբերի 8-ին երկու անգամ հարձակում են իրականացրել Ղազանչեցոց եկեղեցու վրա: Նա ցանկացել է տեղեկանալ՝ արդյոք Եվրամիությունը քաղաքացիական բնակչությանը և եկեղեցիները պաշտպանելու համար քայլեր ձեռնարկելու մտադրություն ունի՞: