Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսային համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենտրոնի գործարկումից հետո սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն «մեկ պատուհանի» սկզբունքով։